Սիրիայում ուրբաթ օրը երկրի անվտանգության ուժերի կողմից հակակառավարական ցուցարարների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել է 21 մարդ:
Ականատեսների համաձայն, անվտանգության ուժերը մարտական փամփուշտներ են կիրառել երկրի նախագահ Բաշալ ալ-Ասադի դեմ Հոմս քաղաքում ցույցեր անցկացնողների դեմ: Բացված կրակի պատճառով զոհվել է յոթ մարդ:
Հակակառավարական ցույցեր են անցմացվել նաև Սիրիայի այլ վայրերում` ներառյալ Սանամեյն գյուղում, որտեղ անվտանգության ուժերի կրակից սպանվել է մեկ մարդ: Դամասկոսի Դարայա արվարձանում զոհվել է ցույցերի մեկ մասնակից:
Բանիյաս նավահանգստային քաղաքում անցկացվող ցույցերի ընթացքում նույնպես լսվել են կրակոցներ:
Սիրիայից ստացվող հաղորդագրություններն անհնար է ենթարկել անկախ հաստատման, քանի որ այս երկիր օտարերկրյա լրագրողների մուտքն արգելված է: