Սիրիայում ցույցերի կազմակերպիչները չորեքշաբթի օրը կոչ են արել սկսել համընդհանուր գործադուլ՝ իրենց բողոքն արտահայտելու ընդդիմության նկատմամբ կառավարության կողմից իրականացված մահաբեր ճնշամիջոցների։
ԱՄՆ-ի վարչակազմը եւ Եւրոպական Միությունը խոստանում են եկող օրերին հավելյալ քայլեր իրականացնել՝ Սիրիայի իշխանություններին ստիպելու համար հրաժարվել ժողովրդի դեմ բռնություններից։
Սիրիայում տիրող իրավիճակը Վաշինգտոնում քննարկել են նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը եւ Եւրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընը։
Քլինթընն ասել է, թե ՝՝Սիրիայի նախագահը խոսում է բարեփոխումների մասին, սակայն ցույց տալիս բռնություններ իրականացնելու իր իսկական մտադրությունը՛՛։