Մատչելի հղումներ

Սիրիայում կառավարական ուժերի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է 27 մարդ


Սիրիայի Համա քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն 27 մարդ:

Ակտիվիստների համաձայն, այն տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքների ավարտին պես, Դամասկոսից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքի փողոցներ հազարավոր ցուցարարների դուրս գալուց հետո:

Սիրիայում ուրբաթ օրը բողոքի ցույցերը նոր թափ են ստացել, երբ ընդդիմադիր կազմակերպությունները կոչ են արել ժողովրդին իր բողոքն արտահայտել նախագահ Բաշար ալ-Ասսադի դեմ ուղղված ապստամբության ընթացքում երեխաների մահվան բազմաթիվ դեպքերի կապակցությամբ:

«Ռոյթերս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ առավոտյան Սիրիայի զինուժը կրակ է բացել արևելյան Դեյր էլ-Զոր քաղաքում անցկացվող ցույցի մասնակիցների ուղղությամբ:

Թուրքիայում հինգշաբթի օրը ավարտվել է Սիրիայի ընդդիմադիր ուժերի հանդիպումը, որի աշխատանքին մասնակցած 300 պատգամավորներն հորդորել են նախագահ Ասսադին հրաժարական ներկայացնել:

XS
SM
MD
LG