Մատչելի հղումներ

Սիրիայի փախստականների մի խումբ հատել է Թուրքիայի հետ սահմանը


Սիրիայի փախստականների մի խումբ հատել է Թուրքիայի հետ սահմանը
Սիրիայի փախստականների մի խումբ հատել է Թուրքիայի հետ սահմանը

Սիրիայի 122 փախստականների մի խումբ հատել է Թուրքիայի հետ սահմանը Քարբեյազ քաղաքի մոտակայքում՝ փախուստի դիմելով սահմանամերձ քաղաքում տեղի ունեցող խռովություններից։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ իր երկիրը չի փակի դռները փախստականների առջև։

Սիրիայի իշխանությունները հայտնել են, որ անվտանգության ուժերի 120 ծառայողի վերջերս տեղի ունեցած «սպանդի» համար պատասխանատու են «զինյալ ավազակախմբերը»։ Սիրիայի բնակիչները և ակտիվիստները սակայն վիճարկում են պաշտոնական հաղորդագրությունները՝ պնդելով, որ զոհերի պատճառ է դարձել անվտանգության ուժերի ծառայողների շարքերում տարաձայնությունը, որը սկսվել է, երբ որոշ զինծառայողներ անցել են ցուցարարների կողմը։

Այլ հաղորդագրությունների համաձայն, բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ քաղաքացիական անձինք զենք են կիրառել՝ ինքնապաշտպանության նպատակով։

Իրադարձությունների որևէ տարբերակ հնարավոր չէ ենթարկել անկախ փորձաքննության, քանի որ օտարերկրյա լրագրողների մուտքը Սիրիա արգելված է։

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, հակակառավարական արշավի մասնակիցների նկատմամբ մարտ ամսից սկսված բռնությունների պատճառով Սիրիայում զոհվել է առնվազն 1 100, ձերբակալվել՝ ավելի քան 10 000 մարդ։

Նմանատիպ

XS
SM
MD
LG