Գոլանի բարձունքներում պաղեստինցիներին սատարող ցույցի մասնակիցների ուղղությամբ Իսրայելի զինվորականների կողմից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն երկու ցուցարար։
Սիրիայի լրատվամիջոցների համաձայն, ցուցարարները հավաքվել են Սիրիայի սահմանին տեղադրված ցանկապատի մոտ՝ 1967 թվականի Մերձավորարևելյան պատերազմի արդյունքում արաբների պարտությունը հիշելու համար։
Պատերազմի արդյունքում Իսրայելը գրավել էր Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները։ Բացի այդ, Իսրայելը գրավել էր Հորդանան գետի արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը և Գազայի գոտին։