Հրազենային կրակոցի պատճառով սպանված պաղեստինցի երիտասարդի հուղարկավորության ժամանակ շաբաթ օրը Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև տեղի են ունեցել բախումներ։
Ականատեսների վկայությամբ, Արևմտյան Երուսաղեմում պաղեստինցիները քարկոծել են ոստիկաններին, որոնք ի պատասխան բացել են կրակ՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ։
17-ամյա երիտասարդի մերձավորները հայտնել են, որ նա վնասվածքներ է ստացել ուրբաթ օրը իսրայելցի նորաբնակներից մեկի կողմից բացված կրակից՝ «Նաքբա» (արաբերեն՝ «աղետ»)՝ Իսրայելի ստեղծման օրվա նախօրեին անցկացված բողոքի ցույցի ժամանակ։
Ոստիկանության համաձայն, հայտնաբերված չէ երիտասարդի մահվան պատճառ դարձած կրակի մեղավորը: