Իսրայելյան ուժերը շաբաթ օրը երկու թիրախների են հարվածել են Գազայի գոտում:
Համասի կողմից Իսրայելի տարածքների վրա երկու հրթիռների արձակումից հետո Իսրայելը նշանառության տակ է առել Համասին պատկանող ռազմական հենակետերը: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Իսրայելը հայտարարել է, որ Համասի կողմից իրականացված նման որեւէ հարձակումից հետո հակառակ կողմը կարժանանա ուժեղ հակահարվածի:
Պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ նման հարձակումները սաստկացան անցյալ շաբաթ, երբ երկու կողմերը սկսեցին փոխադարձ անզիջում հարձակումներ:
Սակայն Իսրայելի դեմ հրթիռներ արձակելով` առաջին անգամ խախտվեց անցյալ կիրակի օրվանից ուժի մեջ մտած հրադադարը: