Իսրայելի ղեկավարներն ու «Համաս» խմբավորման առաջնորդները հայտնել են Գազայի գոտում բռնությունների բռնկումը դադարեցնելու համար ուղիներ որոնելու մասին։ Վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել է 19 պաղեստինցի։
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ասել է, որ Իսրայելը պատրաստ է դադարեցնել կրակն այն դեպքում, եթե «Համաս»-ը համաձայնի պատասխան նման քայլի։ Իր հերթին, «Համաս»-ի խոսնակն ասել է, որ հարձակումների դադարեցումը կախված է Իսրայելից՝ հավելելով, որ «հանդարտության պատասխանը հանդտարտություն կլինի»։
Իսրայելը սկսեց հարձակումներ գործել պաղեստինյան տարածքում գտնվող թիրախների վրա, երբ հինգշաբթի օրը Գազա գոտուց արձակված հրթիռը Իսրայելում հարվածեց դպրոցական մի ավտոբուսի` վնասվածքներ պատճառելով 16-ամյա մի դպրոցականի և ավտոբուսի վարորդին։
Իսրայելի զինուժի համաձայն, այդ օրվանից Գազայում գործող զինյալները մոտ 120 հրթիռ և ական են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։
Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը, փորձելով դինվանագիտական լուծում գտնել տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակին, հորդորել է հրավիրել Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպում։