Մատչելի հղումներ

Եգիպտոսը վերաբացել է Գազայի գոտու հետ անցակետը


Եգիպտոսը վերաբացել է Գազայի գոտու հետ անցակետը
Եգիպտոսը վերաբացել է Գազայի գոտու հետ անցակետը

Եգիպտոսի իշխանությունները շաբաթ օրը վերաբացել են Գազայի գոտու հետ սահմանային անցումը։

Եգիպտոսի սահմանին «Ռաֆահ» անցակետն Իսրայելի տարածքից դուրս դեպի Գազայի գոտի մուտքի միակ պաշտոնական անցակետն է։ «Համաս» խմբավորման կողմից վերահսկվող Գազայի գոտու հետ սահմանը բացելու մասին հայտարարությամբ Եգիպտոսի իշխանությունները հանդես են եկել չորեքշաբթի օրը՝ նշելով, որ այս քայլը թեթևացնելու է Գազայի գոտու մեկուսացման պատճառով 1,4 միլիոն բնակիչների վիճակը։

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, անցման պաշտոնական բացումից հետո անցակետի պաղեստինյան կողմում սկսվել է մի քանի հարյուր մարդու փաստաթղթերի ձևավորումը։

Եգիպտոսի իշխանությունների համաձայն, անցումը գործելու է նույն կանոններով, որոնք կիրառվել են 2007 թվականին Գազայի գոտու շրջափակումը խստացնելուց առաջ։ Անձնագրեր ունեցող պաղեստինցիներին սահմանի հատումը թույլատրվելու է ամեն օր, բացի ուրբաթ և պաշտոնական տոն օրերից։

Եգիպտոսի պետական «MENA» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս որոշմամբ երկրի իշխանությունները փորձում են «դադար տալ պաղեստինցիների միջև բաժանմանը և վերջնականացնել հաշտեցումը»։

Իսրայելը դեռևս պաշտոնական որևէ արձագանք չի ներկայացրել «Ռաֆահ» անցակետի վերաբացման կապակցությամբ, սակայն այդ երկրի պաշտոնական որոշ անձինք մտահոգություն են արտահայտել այն հանգամանքով, որ զինյալներն անցակետը կարող են օգտագործել դեպի Գազայի գոտի զենք և զինամթերք անօրինական տեղափոխելու նպատակով։

XS
SM
MD
LG