Մատչելի հղումներ

Բախումներ Սիրիայում` ցուցարարների և անվտանգության ուժերի միջև


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող բնակավայրերում ուրբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց` չնայած անվտանգության ուժերի բազմաթիվ ծառայողների ներկայությանը և բռնությունների վտանգին: Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականը:

Ակտիվիստների համաձայն, Դամասկոսի արվարձաններից մեկում անվտանգության ուժերի կողմից ցուցարարների ուղղությամբ բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն 11 մարդ:

Սիրիայում ուրբաթ օրը տեղի ունեցող բռնությունների վերաբերյալ մանրամասները չեն հաստատվել անկախ մարմինների կողմից, քանի որ այս երկրի կառավարությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին լուսաբանել երկրում անցկացվող ցույցերը:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ Սիրիայի զորքերի կողմից Խիրբեթ ալ-Ջուզ քաղաքի ուղղությամբ իրականացված գրոհից հետո Թուրքիայի սահմանն ուրբաթ օրը հատել է ավելի քան 1 500 փախստական:

Թուրքիայի կառավարության գնահատականի համաձայն, այս երկրում հիմնադրված վրանային ճամբարներում այժմ ապրում է մոտ 12 հազար փախստական:

Նմանատիպ

XS
SM
MD
LG