Սիրիայի անվտանգության ուժերը կիրակի օրը կրակ են բացել սպանված ցուցարարների հուղարկավորության մասնակիցների ուղղությամբ։
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության տնօրեն, սիրիացի ակտիվիստ Ռամի Աբդուլ–Ռահմանը կիրակի օրը հայտնել է, որ անցած օրվա ընթացքում իրականացված այս բռնությունների պատճառով զոհվել է երկու մարդ։ Նրա համաձայն, անվտանգության ուժերը կրակ են բացել այն ժամանակ, երբ հուղարկավորության արարողությունները վերածվել էին բողոքի ցույցի։
Սիրիայի ակտիվիստների տվյալներով, ուրբաթ օրը Սիրիայում անցկացված ցույցերի ընթացքում զոհվել է 20 մարդ, որոնց թվում՝ 12 և 13 տարեկան երեխաներ։
Բռնություններն ուրբաթ օրը հիմնականում տեղի են ունեցել Բարզեհ և ալ–Քասվա բնակավայրերում։