Մատչելի հղումներ

Սիրիան անվտանգության վերականգնման գործողություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին


Սիրիան անվտանգության վերականգնման գործողություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին
Սիրիան անվտանգության վերականգնման գործողություններ է սկսել Թուրքիայի հետ սահմանին

Սիրիայի զինված ուժերն ուրբաթ օրը սկսել են «անվտանգության վերականգնման» գործողություններ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող հյուսիսային Ջիսր ալ-Շուղուր քաղաքում։

Պետական հեռուստատեսության համաձայն, քաղաքի բնակիչների խնդրանքով բանակային ուժերը կդադարեցնեն «զինված ավազակախմբերի» գործողությունները, որոնց մասնակիցները, ըստ պաշտոնական տվյալների, այս շաբաթվա սկզբին իրականացրել են անվտանգության ուժերի 120 ծառայողի սպանությունը։

Ականատեսների համաձայն, զինծառայողները և զրահատեխնիկան հինգշաբթի օրն արդեն կուտակված են եղել քաղաքի մոտակայքում, իսկ Ջիսր ալ-Շուղուրի բնակիչների մեծ մասը փախուստի է դիմել Թուրքիա՝ ռազմական գործողությունը մեկնարկելուց առաջ։

Այս ընթացքում ընդդիմադիր ակտիվիստները կոչ են արել երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության դեմ ուրբաթ օրն անցկացնել նոր ցույցեր։

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, հակակառավարական արշավի մասնակիների նկատմամբ մարտ ամսից սկսված բռնությունների արդյունքում Սիրիայում զոհվել է առնվազն 1 100, ձերբակալվել՝ ավելի քան 10 հազար մարդ։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրն ասել է, որ անցյալ մի քանի օրերի ընթացքում զրույց է ունեցել Սիրիայի ղեկավարի հետ և կոչ արել նրան բարեփոխումներ իրականացնել իր կառավարությունում։ Էրդողանը Սիրիայում իրականացվող բռնություններն «անընդունելի» է անվանել։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հինգշաբթի օրը հայտնել է, որ Սիրիայից այս երկիր է անցել ավելի քան 2 500 փախստական, և նշել, որ Թուրքիան չի պատրաստվում փակել իր սահմանը։

Սիրիայից փախստականների ներգաղթի ալիքի պատճառով ծավալվող ճգնաժամը ստիպել է Թուրքիայի իշխանություններին փախստականների երեք ճամբար հիմնադրել։

Նմանատիպ

XS
SM
MD
LG