Մատչելի հղումներ

Սիրիայի Համա քաղաքում զորամիավորումների կրակի պատճառով սպանվել է 80 մարդ


Սիրիայի Համա քաղաքում զորամիավորումների կրակի պատճառով սպանվել է 80 մարդ
Սիրիայի Համա քաղաքում զորամիավորումների կրակի պատճառով սպանվել է 80 մարդ

Սիրիայում խռովությունների էպիկենտրոն դարձած Համա քաղաքում իրականացված գրոհի ընթացքում զինծառայողները, տանկերի աջակցությամբ, կրակ են բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ՝ սպանելով առնվազն 80 մարդ:

Այլ գնահատականների համաձայն, կիրակի օրը գործած բռնությունների պատճառով զոհվել է մոտ 140 մարդ:

Այս հաղորդագրությունները շատ դժվար է ենթարկել անկախ փորձաքննության, քանի որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տալիս օտարերկրյա լրագրողներին ներկա գտնվել խռովությունների վայրերում:

Դեպքի վայրում ներկա եղած ակտիվիստների համաձայն, ամբողջ քաղաքում կիրակի օրը լսվել են գնդացիրների և տանկերի կրակոցների ձայները:

Քաղաքում գործող բժիշկների համաձայն, հիվանդանոցները լցված են վնասվածքներ ստացած մարդկանցով և դոնորական արյան խիստ կարիք են զգում:

Ականատեսների համաձայն, Սիրիայի բանակի զորամիավորումներն հարձակումը սկսել են լուսաբացին՝ անկանոն կրակոցներ բացելով քաղաքացիական անձանց ուղղությամբ և քանդելով զորամիավորումները քաղաքից դուրս պահելու նպատակով քաղաքի բնակիչների կողմից կառուցված խոչընդոտները:

Երկրի հարավում կիրակի օրը ալ-Հիրաք գյուղի ուղղությամբ կատարված հարձակման արդյունքում անվտանգության ուժերը սպանել են երեք մարդ, ավելի քան հարյուր մարդ ձերբակալվել է:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայում բռնությունների արդյունքում զոհվել է քաղաքացիական առնվազն 1 600 անձ, սակայն կառավարությունը բռնություններ իրականացնելու մեջ մեղադրում է ահաբեկիչներին և մահմեդական խմբավորումներին, որոնք, ըստ կառավարության, սպանել են երկրի անվտանգության ուժերի հարյուրավոր ծառայողների:

XS
SM
MD
LG