Մատչելի հղումներ

Թուրքիան ճանաչել է Լիբիայի ապստամբների խորհուրդը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Լիբիայում
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Լիբիայում

Թուրքիայի կառավարությունը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ պայքարող ապստամբ ուժերին ճանաչել է որպես այս երկրի իշխանություն։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, կիրակի օրը հանդես գալով հայտարարությամբ, ասել է, որ Անկարան ճանաչել է ապստամբների Անցումային ազգային խորհուրդը՝ որպես Լիբիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։

Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Լիբիայի ապստամբների գլխավոր՝ Բենգազի քաղաք կատարած իր այցի ընթացքում։

Դավութօղլուն ասել է նաև, որ Թուրքիայի կառավարությունը ապստամբների խորհրդին տրամադրելու է ևս 200 միլիոն դոլարի օգնություն՝ ի հավելումն հունիս ամսին հայտարարված 100 միլիոն դոլարի օգնության։

Լիբիայի ապստամբների առաջնորդը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ընդդիմադիր շարժումը կարող է թույլատրել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին, հրաժարական ներկայացնելու դեպքում, մնալ Լիբիայում։

Նմանատիպ

XS
SM
MD
LG