Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարական ուժերը հրետանային հարված են հասցրել Միսրաթա քաղաքի ուղղությամբ


Լիբիայում կառավարական ուժերը հրետակոծության են ենթարկել ապստամբների կողմից վերահսկվող Միսրաթա քաղաքը:

Բժիշկների կողմից հայտնած տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի ամիս պաշարված այս քաղաքի ուղղությամբ իրականացված հրետակոծության պատճառով զոհվել է առնվազն երկու ապստամբ:

Լիբիայի կառավարական ուժերն ուրբաթ օրը հրետանային հարվածը հասցրել են այն ժամանակ, երբ ապստամբները շարունակել են առաջխաղացումը դեպի երկրի մայրաքաղաք Տրիպոլին` այս շաբաթվա սկզբին մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող երկու փոքր քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո:

Երկրի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ մղված մարտերի արդյունքում ապստամբները գրավել են Քավալիշ և Քիքլա քաղաքները:

Լիբիայի ապագայի վերաբերյալ բանավեճը շարունակվում է Եվրոպայի մայրաքաղաքներում:

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հինգշաբթի օրը իր մտահոգությունն է հայտնել ՆԱՏՕ-ի Լիբիայում միջամտության վերաբերյալ` հետևելով երկրի կառավարության կողմից Իտալիայի նախկին այս գաղութում իրականացվող առաքելությունում մասնակցությունը դադարեցնելու մասին որոշմանը:
Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, թե ինքը միշտ դեմ է եղել պատերազմին, սակայն Լիբիայի քաղաքացիական անձանց պաշտպանության նպատակով ՄԱԿ-ի կողմից թռիչքազերծ գոտի սահմանելու մասին որոշումն ընդունելուց հետո «իր ձեռքերը կապված են եղել»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի օրը ձայների չնչին մեծամասնությամբ քվեարկել է Լիբիայում ռազմական առաքելությանը ԱՄՆ-ի մասնակցության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ օրինագիծն ընդունելու դեմ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG