Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից Միսրաթա քաղաքի ուղղությամբ իրականացվող հարձակումների պատճառով զոհվել է առնվազն 20 մարդ:
Բժիշկների և ապստամբների համաձայն, այս քաղաքի ուղղությամբ ուրբաթ օրn արձակված հրթիռային կրակի պատճառով զոհվել է առնվազն 60 հոգի:
Այս ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը շարունակել են օդային հարձակումները Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ:
ՆԱՏՕ-ի առաքելության պաշտոնատար անձինք ուրբաթ օրը հերքել են Լիբիայի կառավարության կողմից տարածված հաղորդագրություններն այն մասին, որ Քադաֆիին հավատարիմ ուժերին երկրի արևմտյան Զլիթան հաջողվել է ոչնչացնել ՆԱՏՕ-ի մի ուղղաթիռ:
Նորվեգիայի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն դադարեցնելու է Լիբիայում իրականացվող առաքելությունում իր մասնակցությունը: Այս երկրի պաշտոնատար անձանց համաձայն, օգոստոսի 1-ից Նորվեգիայի զինուժի բոլոր վեց կործանիչները դուրս են բերվելու ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը սատարող օդուժի կազմից: