Լիբիայի ապստամբները Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող հանդիպման արդյունքում ակնկալում են ստանալ մի քանի հարյուր միլիոն դոլարի չափով օգնություն, որն անհրաժեշտ է` առանց Մուամար Քադաֆիի երկրի ապագան կառուցելու համար:
Իտալիան հինգշաբթի օրը պարտավորվել է Լիբիայի ապստամբներին տրամադրել մոտ 600 միլիոն դոլար չափով օգնություն, որը ներառելու է ապստամբների Խորհրդի կողմից ղեկավարվող տարածքներին վարկերի և նավթամթերքի տեսքով տրամադրվող օգնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Լիբիայի ապստամբներին տրամադվող օգնությունն ավելացվելու է 26,5 միլիոր դոլարով:
Միացյալ Նահանգներն ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսում է ընդդիմությանը տրամադրել Լիբիայի սառեցված միջոցներից գոյացած մոջ 30 միլիարդ դոլար կազմող գումարը:
ԱՄԷ-ում անցկացվող հանդիպմանը մասնակցող ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Քադաֆիի օրերը հաշվված են»:
ՆԱՏՕ-ի օդուժը չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի շարունակել է հարձակումներ իրականացնել Լիբիայի մայրաքաղաքում գտնվող թիրախների ուղղությամբ:
Լիբիայի կառավարության խոսնակի համաձայն, չորեքշաբթի օրվա ընթացքում ՆԱՏՕ-ի օդուժը Տրիպոլիի վրա նետել է ավելի քան 60 ռումբ, ինչը պատճառով զոհվել է 31 մարդ: