Լիբիայի ապստամբները ծրագրում են իրենց հաջորդ քայլը Տրիպոլիի մոտակայքում ռազմավարական նշանակություն ունեցող մի բնակավայր վերագրավելուց հետո:
Երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի հետ ծանր մարտերից հետո ապստամբներին հաջողվել է վերագրավել ալ-Քավալիշ բնակավայրը: Ապստամբները փորձում են օգտագործել Տրիպոլիից մոտ 100 կիլոմետր դեպի հարավ գտնվող այս բնակավայրը` մայրաքաղաք տանող մայրուղու նկատմամբ հսկողություն հաստատելու նպատակով:
Ապստամբների համաձայն, իրենք ծրագրում են նաև հարձակում կատարել նավթով հարուստ Բրեգա քաղաքի ուղղությամբ:
Աշխարհի ավելի քան 40 պետությունների ներկայացուցիչներ ուրբաթ օրը կայցելեն Ստամբուլում կայանալիք հանդիպումը` Լիբիայի կոնտակտային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու համար:
Կոնտակտային խմբի հանդիպումն այցելելու է նաև Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, որն այս շաբաթվա սկզբին հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Քադաֆիի օրերը իշխանության ղեկին «հաշվված» են, և միջազգային համայնքը շուտով կավելացնի իր հրաժարականը ներկայացնելու նպատակով գործադրվող ճնշումը:
Լիբիայի կառավարությունը հինգշաբթի օրը հայտնել է Իտալիայի նավթարտադրության բնագավառի հետ կապերը խզելու մասին` Լիբիայում ՆԱՏՕ-ի առաքելությունն իրականացնելու պատճառով: