Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները ճեղքել են Բրեգա քաղաքի պաշտպանությունը


Լիբիայի ապստամբները ճեղքել են Բրեգա քաղաքի պաշտպանությունը
Լիբիայի ապստամբները ճեղքել են Բրեգա քաղաքի պաշտպանությունը

Լիբիայի ապստամբներն այս գիշերվա ընթացքում ճեղքել են Բրեգա քաղաքի պաշտպանությունը։

Ապստամբների ներկայացուցիչների համաձայն, շաբաթ օրը հակակառավարական ուժերը մուտք են գործել նավթով հարուստ այս քաղաք, որտեղ նախապատրաստվում են օրվա ավարտին նախատեսված գրոհի իրականացմանը։

Ավելի քան 30 երկիր, ներառյալ Միացյալ Նահանգները, ուրբաթ օրը ճանաչել են Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը և հայտարարել երկրի առաջնորդ Մուամար Քադաֆիի իշխանությունը քաղաքականապես ոչ լեգիտիմ։

Արևմտյան և տարածաշրջանային պետությունները նման հռչակագրով հանդես են եկել Ստամբուլում, որտեղ կայացել է Լիբիայի ընդդիմադիր կազմակերպության հզորացմանն ուղղված հանդիպումը։

Քադաֆին իր հերթին Զլիթան քաղաքում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նվազեցրել է ընդդիմադիր խորհրդի դիվանագիտական ճանաչման նշանակությունը։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին «ոտնահարել այս անպետք ճանաչումը»։

Միջազգային մարմինների պաշտոնատար անձինք հայտնել են, որ մինչև անցումային իշխանության կազմավորումը ապստամբների խորհրդի հետ աշխատելու են որպես Լիբիայում կառավարման օրինական մարմին։

Միջազգային կոնտակտային խմբի կողմից Լիբիայի ապստամբների խորհրդի ճանաչման հանգամանքն աշխարհում ապստամբներին նոր, առավել բարձր դիրք է հաղորդել, որի շնորհիվ նրանց կարող են հասանելի դառնալ ֆինանսական լրացուցիչ միջոցներ։

Միացյալ Նահանգների և իր դաշնակիցների համար Լիբիայի ապստամբների ֆինանսավորման իրականացումը հնարավոր էր դարձել անցյալ մի քանի ամսվա ընթացքում Լիբիային պատկանող ֆինանսական միջոցների, ներառյալ ամերիկյան բանկերում ավելի քան 30 միլիարդ դոլար կազմող սառեցրած միջոցների առգրավման շնորհիվ։

ԱՄՆ-ի կառավարությունն առ այսօր, մասնակցելով ՆԱՏՕ-ի կողմից Քադաֆիի ուժերի դեմ իրականացվող օդային հարձակումներին, ֆինանսական օգնություն է տրամադրել նաև Լիբիայի փախստականների խնդրի կարգավորման համար։

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, որը մասնակցել է Ստամբուլում անցկացված հանդիպմանը, ասել է, որ Օբամայի վարչակազմն օժանդակություն է տրամադրելու ժողովրդավարական Լիբիա կառուցելու, ինչպես նաև այս երկրի ժողովրդին մարդասիրական ֆինանսական օգնություն տրամադրելու գործում։

Նմանատիպ

XS
SM
MD
LG