Լիբիայի կառավարությունը հերքում է ընդդիմադիր ուժերի այն հայտարարությունները, որոնց համաձայն ապստամբները վերահսկողություն են հաստատել արևմտյան Զլիթան քաղաքի նկատմամբ:
Մուամար Քադաֆիի խոսնակը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի քաղաքը մնում է կառավարական ուժերի վերահսկողության ներքո:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Զլիթան քաղաքի շրջակայքում տեղի են ունենում մարտեր կառավարական և ապստամբների ուժերի միջև:
Լիբիայի ապստամբները փորձում են ամրապնդել վերջին օրերին քաղաքի շրջակայքում իրենց կողմից ձեռք բերված առավելությունը:
Ապստամբների և բժիշկների համաձայն, Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից հինգշաբթի օրն իրականացված հարձակման պատճառով զոհվել է ընդդիմադիր ուժերի յոթ, վնասվածքներ ստացել՝ առնվազն 30 մարտիկ:
Լրագրողների միջազգային ֆեդերացիան չորեքշաբթի օրը քննադատել է ՆԱՏՕ-ի կողմի Լիբիայի հեռուստակայանի ուղղությամբ հասցված հարվածը: Ֆեդերացիայի կողմից հրապարակված հայտարարությունում դաշնակիցների հարձակումը «միջազգային օրենսդրության խախտում» է անվանվել, քանի որ դրա արդյունքում վտանգի է ենթարկվել լրագրողների կյանքը: