Մատչելի հղումներ

Ապստամբները հայտնել են ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Քադաֆիի որդիներից մեկի մահվան մասին


Ապստամբները հայտնել են ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Քադաֆիի որդիներից մեկի մահվան մասին
Ապստամբները հայտնել են ՆԱՏՕ-ի օդային հարձակման պատճառով Քադաֆիի որդիներից մեկի մահվան մասին

Լիբիայի ապստամբների համաձայն, ՆԱՏՕ-ի կողմից իրականացված օդային հարձակման պատճառով զոհվել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդի Խամիս Քադաֆին:

Հարձակման պատճառով զոհվել է նաև ավելի քան 30 մարդ:

Լիբիայի ապստամբների խոսնակն ուրբաթ օրը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը հարված են հասցրել Զլիթան քաղաքի մոտակայքում տեղակայված թիրախների ուղղությամբ: Զլիթան քաղաքում վերջերս տեղի են ունենում մարտեր ապստամբների և կառավարական ուժերի միջև:

Խամիս Քադաֆիի մահվան հանգամանքը դեռևս չի հաստատվել անկախ աղբյուրների կողմից: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտնել են Քադաֆիի որդու մահվան մասին հաղորդագրությունների ուսումնասիրելու մասին:

Խամիս Քադաֆին իր հորը հավատարիմ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներից մեկն է: Իր մահը կարող է ծանր հարված հասցնել Լիբիայի կառավարական ուժերի մարտունակությանը:

Այս տարվա սկզբին Քադաֆիի կառավարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի հարվածի պատճառով զոհվել է Քադաֆիի որդի Սայիֆ ալ-Արաբը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG