Բլինքենն ավարտել է իր հերթական՝ դիվանագիտական շրջագայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանին մեղադրելով հութիներին աջակցելու մեջ։ Վերջիններս, ինչպես հայտնի է, գրոհում են Կարմիր ծովով անցնող առևտրային նավերը։ ԱՄՆ պետքարտուղարը զգուշացրել է Թեհրանին, որ հետևանքներ կլինեն, եթե հարձակումները շարունակվեն: