Մատչելի հղումներ

Ուկրաինացիների օգնությունը ճանապարհին է․ Բլինքեն 


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Ուկրաինա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չհայտարարված այց է կատարել Ուկրաինա, որի զինված ուժերը շարունակում են դիմագրավել ռուսական օկուպացիոն ուժերի գրոհները՝ սպասելով ամերիկյան սպառազինության նոր առաքումներին: 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի երեկոյան Կիևում հայտարարեց, թե Վաշինգտոնը շարունակում է կանգնած լինել Ուկրաինայի կողքին՝ դիտորդների գնահատմամբ, նման կերպ ուղերձ հղելով նախևառաջ Կրեմլին։

«Միացյալ Նահանգները ձեզ հետ է, աշխարհի մեծ մասը ձեզ հետ է, և նրանք պայքարում են ոչ միայն ազատ Ուկրաինայի, այլև ազատ աշխարհի համար: Եվ ազատ աշխարհը նույնպես ձեզ հետ է»,- պաշտոնական մասից հետո՝ Կիևի բարերից մեկում Նիլ Յանգի հայտնի՝ Rockin' in the Free World ստեղծագործությունը կատարելուց առաջ ասել է Բլինքենը։

Ուկրաինացիների օգնությունը ճանապարհին է․ Բլինքեն
please wait

No media source currently available

0:00 0:02:21 0:00

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը՝ ուկրաինական բնակավայրերի ուղղությամբ ռուսական օկուպացիոն ուժերի չդադարող հարձակումների ֆոնին է։ Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Խարկովին։ Թիրախում բնակելի շենք էր, վիրավորել է առնվազն 17 մարդ: Հայտնի է, որ նախորդ շաբաթներին ռուսական զորքերը որոշակի առաջխաղացում են ունեցել՝ օգտվելով ուկրաինական կողմի մոտ առկա սպառազինության պակասից:

Բլինքենն առաջին անգամ է այցելում Ուկրաինա՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից երկար սպասված օգնության փաթեթի հաստատումից հետո: Էնթոնի Բլինքենը վստահեցրել է՝ ամերիկայն օգնությունը ճանապարհին է․ «Կօգնենք ձեզ հետ մղել Ռուսաստանի հարձակումները, կդժվարացնենք նրանց գործը, կպահենք Սև ծովը, որպեսզի կարողանաք զարգացնել ձեր տնտեսությունը և օգնել կերակրել աշխարհը: Գիտենք, որ ժամանակը շատ կարևոր է: Հենց այդ պատճառով Կոնգրեսի կողմից օգնության փաթեթը հաստատվելուց ընդամենը րոպեներ անց նախագահ Բայդենը կարգադրեց զինամթերք, զրահատեխնիկա, հրթիռներ և հակաօդային պաշտպանության միջոցներ ուղարկել Ուկրաինա»:

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում վերլուծաբան Քրիստինե Բերզինան կարծիք հայտնեց, որ ներկայում մարտի դաշտում առավելությունը Ռուսաստանի կողմն է, և Պուտինին հաջողվել է ամրապնդել իր իշխանությունն երկրում:

Ռուսաստանի գծով փորձագետ Մայքլ Կիմաժը նույն կարծիքին է, սակայն նկատում է՝ Ռուսաստանի համար անհնար է հաղթել Ուկրաինային․ «Ռուսաստանը նույնքան հեռու է հաղթանակից, որքան վեց ամիս առաջ էր, [կամ] մեկ-երկու տարի առաջ»:

Ավելի վաղ՝ Բլինքենը Կիևում այցելել էր պատերազմի վետերանների հիմնադրած պիցցերիա։

XS
SM
MD
LG