Մատչելի հղումներ

Պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Եվրոպա


Ամստերդամի համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները բողոքում են Գազայում շարունակվող հակամարտության դեմ , Ամստերդամ:
Ամստերդամի համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները բողոքում են Գազայում շարունակվող հակամարտության դեմ , Ամստերդամ:

ԱՄՆ բուհերում ուսանողները շարունակում են բողոքել Գազայում ընթացող ռազմական գործողությունների դեմ։ Աշխարհում արձագանքը տարբեր է՝ համերաշխությունից մինչև դատապարտում:

Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանն էր պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաների էպիկենտրոնը, որոնք տարածվեցին ողջ Ամերիկայում:

Բողոքող ուսանողները կոչ են անում իրենց համալսարաններին դադարեցնել Իսրայելի հետ ակադեմիական համագործակցությունը: Նաև պահանջում են ԱՄՆ կառավարությունից դադարեցնել ռազմական օգնության հատկացումը Իսրայելին։

Այժմ բողոքի ակցիաները տարածվում են աշխարհի այլ վայրերում, ներառյալ՝ Բեռլինում, ուր անհանգիստ է Ազատ համալսարանում:

Ընդհանրապես, ամերիկյան բողոքի ակցիաները լայն աիձագանք են գտել Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաև Գազայի ուսանողների շրջանում։

Իսկ Իրանը քննադատել է ամերիկյան ոստիկանության կողմից իրականացվող գործողությունները ԱՄՆ բուհերում։ Իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին X հարթակում իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ ուսանողներին:

Պաղեստինամետ ուսանողական բողոքի ակցիաներն ԱՄՆ-ից տեղափոխվել են Եվրոպա
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00

Վերլուծաբան Ալեքս Վաթանկան ասում է․ «Ողջ աշխարհում Միացյալ Նահանգների հակառակորդները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը փորձում են օգտագործել այս բողոքի շարժումը, որպեսզի բարձրաձայնեն ամերիկյան ժողովրդավարության խնդիրների մասին»:

Իրանի համալսարաններից մեկն անգամ կրթաթոշակ է առաջարկել է ամերիկյան բուհերից վտարված ուսանողներին և աշխատանք՝ հեռացված դասախոսներին։ Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի վերլուծաբան Ալեքս Վաթանկան, սակայն, կասկածում է, որ ԱՄՆ բուհերից որևէ ուսանող կցանկանա մեկնել Իրան՝ ուսման համար:

Չիկագոյի համալսարանի դոցենտ Փաուլ Փոսթի կարծիքով, դժվար թե ներկայիս բողոքի ակցիաները նմանվեն 1960-ականների վերջին Վիետնամի պատերազմի դեմ ԱՄՆ-ում բռնկված ուսանողների զանգվածային ցույցերին․ «Չնայած մարդիկ խորապես մտահոգված են [Գազայի] հարցով, խոշոր հաշվով, այն այդքան էլ կարևոր չէ ԱՄՆ բնակչության մեծ մասի համար, ինչպես Վիետնամի պատերազմն էր»։

Ուշագրավ է, որ ԱՄՆ-ին քննադատում են այնպիսի երկրներ, ուր բողոքի զանգվածային ակցիաները հաճախ ուղղակի արգելված են։ Վերջերս Չինաստան կատարած այցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր անդրադարձավ բողոքի ցույցերին․ «Մեր երկրում ժողովրդավարության մի մասն է, որ մեր քաղաքացիները ցանկացած պահի հայտնեն իրենց տեսակետները, մտահոգությունները, զայրույթը»:

Բլինքենը, սակայն, խոսեց նաև ամերիկյան բուհերում բողոքող ուսանողների լռության մասին՝ «Համասի» գործողությունների առնչությամբ, նշելով, թե պաղեստինյան խմբավորումը պետք է դադարի թաքնվել խաղաղ բնակիչների հետևում, ազատի պատանդներին, վայր դնի զենքերը՝ փրկելու :

XS
SM
MD
LG