Նյու Յորքի դատարանի երդվյալ ատենակալների կողմից Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչելու հայտնի որոշումն արդեն իսկ ազդեցություն է ունեցել ԱՄՆ նախագահի հիմնական հավակնորղների՝ Սպիտակ տան ներկայիս ու նախկին ղեկավարների նախընտրական քարոզարշավում։
Թեև երկուշաբթի Միացյալ Նահանգները հավաստիացրել է Ուկրաինային, որ կշարունակի աջակցությունը, սակայն դիտորդները զգուշացնում են՝ Խարկովի մարզում իրավիճակը սրվում է, ուր ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվելով՝ բուֆերային գոտի ստեղծել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու առաջիկա նախագահական ընտրություններում նրա հիմնական մրցակից՝ Սպիտակ տան նախկին ղեկավար, հանրապետական Դոնալդ Թրամփը պայմանավորվածություն են ձեռք բերել մասնակցել առնվազն երկու բանավեճերի: Կարևոր հարց է, թե այդ բանավեճերն ինչ ազդեցություն կունենան ընտրողների վրա։
ԱՄՆ նախագահական ու Կոնգրեսի ընտրություններից առաջ քաղաքական բանավեճում սրություն ստացած հարցերից է հղիության արհեստական ընդհատումը։ «Ամերիկայի ձայնը» փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքացիներն ու օրենսդիրներն աբորտ կատարելու իրավունքի վերաբերյալ։
Քանի որ Միացյալ Նահանգները վերջերս որոշել է դադարեցնել որոշ բեռնափոխադրումներ դեպի Իսրայել, Գազայի պատերազմն այժմ դարձել է ԱՄՆ նախագահական քարոզարշավի բուռն հռետորաբանության մի մասը: Դոնալդ Թրամփը միացել է այլ հանրապետականների՝ քննադատելով իր քաղաքական մրցակից նախագահ Ջո Բայդենին այս հարցում։
Ipsos-ի վերջին սոցհարցման համաձայն, ժողովրդավարությանը սպառնացող վտանգներն ամենից մտահոգիչ են ԱՄՆ ընտրողների շրջանում՝ գերազանցելով տնտեսությանն ու ներգաղթին վերաբերողները։
Չնայած ԱՄՆ բուհերի մեծ մասում ապամոնտաժվել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաների մասնակիցների վրանային ճամբարները, սակայն մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ մարդիկ չեն անհետացել։
Չնայած ԱՄՆ բուհերի մեծ մասում ապամոնտաժվել են Պաղեստինին աջակցող բողոքի ակցիաների մասնակիցների վրանային ճամբարները, սակայն մերձավորարևելյան հակամարտության առնչությամբ Վաշինգտոնի քաղաքականությունից դժգոհ մարդիկ չեն անհետացել։ Ակցիաները կարող են ազդեցություն ունենալ 2024 թ. ընտրություններում:
Շաբաթ օրը Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը կայացավ ԱՄՆ նախագահի ավանդական ընթրիքը լրագրողների հետ: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է միջոցառումը։ Միացյալ Նահանգների նախկին նախագահին այս շաբաթ սպասում է դատական նիստերի ու քարոզարշավի հերթական փուլը:
Միացյալ Նահանգների բազմաթիվ համալսարաններում չեն դադարում պաղեստինամետ բողոքի ակցիաները։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների դեմ և պահանջում թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել շրջան։ Թեև որոշ ուսանողներ ձերբակալվել են, բայց ցույցերը չեն մարում:
Երկուշաբթի Նյու Յորքում մեկնարկել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը։ Փոխարենը, Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենը մեկնել է Ֆլորիդա նահանգ, ուր նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստվում է հանդես գալ աբորտ կատարելու իրավունքների պաշտպանության օգտին։
բեռնել ավելին