Մինչ քվեարկությունը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել սենատորներին կողմ քվեարկել 118 միլիարդ դոլար կազմող երկկուսակցական համաձայնությանը, որը ԱՄՆ սահմանային խնդիրներին արձագանքելուց զատ, աջակցություն էր նախատեսում Իսրայելին և Ուկրաինային: Սակայն օրինագիծը Սենատում հավաքեց միայն 49 ձայն, դեմ 50 :