Մատչելի հղումներ

Բայդենն ու Թրամփը օգտագործում են ներգաղթին ու աբորտին վերաբերող հարցերը՝ ընտրողների համակրանքը շահելու համար


Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը
Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը

Մինչ ամերիկացիները պատրաստվում են երեքշաբթի կայանալիք փրայմերիզների նոր ալիքին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը անցած շաբաթ-կիրակի Ջորջիա նահանգում էին՝ քարոզարշավի:

Նոյեմբերին կայանալիք քվեարկությունը հանուն ամերիկացիների ազատությունների է՝ Ջորջիա նահանգում՝ Ատլանտայում կայացած նախընտրական հանդիպմանը ընդգծել է նախագահ Ջո Բայդենը: Երեքշաբթի նահանգում կայանալիք դեմոկրատական կուսակցության փրայմերիզից առաջ նա ընտրողներին հիշեցրել է, թե իր մրցակիցը՝ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփն, օրինակ, ինչ դիրքորոշում ունի աբորտի հարցում:

«Նա ստանձնեց [ԱՄՆ նախագահի] պաշտոնը՝ հասնելու Ռոն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկմանը և նա գլուխ է գովում իր այդ արարքի համար: Հասավ իր նպատակին, և [ԱՄՆ] նահանգներն ընդունում են օրենքներ, որոնք քրեական պատասխանատվության են ենթարկում [աբորտներ իրականացնող] բժիշկներին՝ բռնաբարության զոհերին ստիպելով հեռանալ իրենց նահանգներից՝ օգնություն ստանալու նպատակով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Երեթշաբքի փրայմերիզներ են նախատեսված «տատանվող» չորս նահանգներում, այդ թվում՝ Ջորջիայում
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Բայց Ջորջիան, ըստ Բայդենի, կարող է օգնել շտկել իրավիճակը:

«Ձևավորե՛ք այնպիսի Կոնգրես, որը պաշտպանում է ընտրություն կատարելու իրավունքը, և խոստանում եմ՝ կվերականգնեմ Ռոն ընդդեմ Ուեյդի որոշումը»,- ասել է Բայդենը:

Թրամփը նույնպես Ջորջիայում էր, բայց նահանգնի հյուսիսարևմտյան մասում, և սուր քնադատության ենթարկեց Բայդենի՝ օրերս հնչեցրած ելույթը ԱՄՆ Կոնգրեսում:

«Կապ չունի՝ դուք հանրապետական եք, անկախ [ընտրող], թե հիասթափված դեմոկրատ, որոնք շատ են, ուղղակի աչքի անցկացրեք [Բայդենի ելույթը Կոնգրեսում]: Կեղծավոր Բայդենը խոսում է Ուկրաինայի մասին՝ նախքան Ամերիկայի մասին խոսելը: Ջո Բայդենը չպետք է բղավի Ամերիկայի վրա, Ամերիկան պետք է բղավի Ջո Բայդենի վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախկին նախագահը քննադատել է Բայդենին՝ ներգաղթի գործող քաղաքականության համար՝ հիշատակելով 22-ամյա ուսանողուհի Լեյքեն Ռայլիի սպանությունը այս փետրվարի 22-ին Ջորջիա նահանգում: Սպանության կատարողը, ենթադրաբար, վենեսուելացի ներգաղթյալ է, ով մուտք է գործել Միացյալ Նահանգներ
անօրինական ճանապարհով:

«Նա անօրինական միգրանտ է և չպետք է լիներ մեր երկրում և երբեք չէր լինի Թրամփի քաղաքականության պայմաններում։ Բայդենն իրականացրել է ձևական քաղաքականություն, ինչի հետևանքով ԱՄՆ ապօրինաբար մուտք գործած միգրանտները անձեռնմխելի են դառնում արտաքսվելու համար»,- ասել է Թրամփը:

Բայդենը, ով ԱՄՆ Կոնգրեսի առջև ունեցած ելույթի ժամանակ օգտագործել էր «անօրինական» բառը՝ նկատի ունենալով Ռայլիի ենթադրյալ սպանողին, ավելի ուշ ներողություն խնդրեց և շաբաթ օրը պաշտպանեց ներգաղթի վերաբերյալ իր քաղաքականությունը:

«Ներկայացրել եմ համապարփակ մի ծրագիր՝ շտկելու մեր ներգաղթի համակարգը, ամրապնդելու մեր սահմանը, ապահովելու քաղաքացիություն ստանալու ուղի այն մարդկանց և նրանց ընտանիքների, ֆերմերների, կարևոր աշխատակիցների համար, ովքեր օգնել են մեզ համաճարակի դեմ պայքարում և մեր համայնքի մասն են»,- նշել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը:

Այն, ինչ նույնն էր Բայդենի ու Թրամփի պարագայում, երկուսի ցանկությունն էր համոզել հնարավորինս մեծ թվով ընտրողների՝ երեքշաբթի՝ փրյամերիզների ժամանակ քվեարկել իրենց օգտին, որպեսզի հե՛նց իրենք ներկայացնեն ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունները այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

«Խնդրում եմ ձեզ միանալ մեզ՝ մեր երկիրը փրկելու վեհ ճանապարհին: Միասին ընդմիշտ կշրջենք Բայդենի նախագահության թշվառ մղձավանջային շրջանը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Սա մրցակցություն է այս ազգի հոգու համար պայքարում մրցող ուժերի միջև՝ նրանց միջև, ովքեր ցանկանում են հետ շրջել Ամերիկան և նրանց, ովքեր ցանկանում են Ամերիկան տանել դեպի ապագա»,- ընդգծել է Ջո Բայդենը:

Երեքշաբթի փրայմերիզներ են անցկացվելու հետևյալ նահանգներում՝ Հավայան կղզիներում, Միսիսիպիում, Վաշինգտոնում և Ջորջիայում: Հնարավորինս մեծ թվով կուսակցական պատվիրակների ձայներ շահելը՝ կարող է արդեն իսկ հաղթանակ պարգևել Բայդենին ու Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հարազատ կուսակացության թեկնածուն դառնալու ճանապարհին։

XS
SM
MD
LG