Մատչելի հղումներ

Թրամփը աղմկահարույց հայտարարություններ է արել նախընտրական արշավի ժամանակ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը

ԱՄՆ օրենսդիրներն արձագանքել են Սպիտակ տան նախկին ղեիավար, երկրի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի շաբաթ օրը արված մի քանի վիճահարույց հայտարարություններին: Չնայած ներկայիս նախագահ Ջո Բայդենը հանգստյան օրերին հեռու էր նախընտրական արշավից, սակայն նա ևս ուշադրության կենտրոնում էր։

ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել շաբաթ օրը Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Մեկն առնչվում է Մեքսիկայում ավտոմեքենաշինական գործարանների կառուցելու Չինաստանի քայլին:

«Եթե ընտրվեմ, 100% մաքսատուրք ենք դնելու յուրաքանչյուր մեքենայի վրա, որը կանցնի [ԱՄՆ] սահմանը, և դուք չեք կարողանա վաճառել այդ մեքենաները: Եթե չընտրվեմ, երկրին սպասում է արյունահեղություն»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Նախկին նախագահի նախընտրական շտաբը շտապել է ընդգծել, որ Թրամփի խոսքերն ամենևին էլ նպատակ չունեն հրահրել բռնություն:

Ամերիկյան ներքաղաքական պայքարը շարունակում է պտտվել Բայդենի ու Թրամփի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:29 0:00

Հանրապետական սենատոր Բիլ Քեսիդին արձագանքել է «NBC»-ի եթերում․ «Նա պայքարում է Բայդենի դեմ, ուստի Բայդենը պետք է ասի, որ սա քաղաքական բռնություն [հրահրելու կոչ է]: [Թրամփի] կողմնակիցները պաշտպանում նրան՝ [Թրամփին], ասելով, որ խոսքերը տնտեսական [վերահաս] աղետի մասին են»:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տանը Օհայոյից ընտրված հանրապետական Մայք Թերները «ABC»-ի հետ զրույցում արձագանքել է Թրամփի այն խոսքերին, ուր նա միգրանտներին որակել է « ոչ մարդ», և խոսել սահմանի ապօրինի հատումների շուրջ Բայդենի դիրքորոշման վերաբերյալ․ «Կարծում եմ, մարդիկ տեսնում են, որ Դոնալդ Թրամփը միակ թեկնածուն է այս մրցապայքարում, որը կկարողանա հանգուցալուծել այս ճգնաժամը»:

Շաբաթ օրվա նախընտրական միջոցառման ժամանակ Թրամփը նոր՝ սուր քննադատության է արժանացրել ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենի տնտեսական քաղաքականությունը՝ կոչ անելով իր կողմնաիցներին մասնակցել այս նոյեմբերին կայանալիք Միացյալ Նահանգների համապետական ընտրություններին:

«Չեմ կարծում, թե դուք այլ ընտրություններ կունենաք այս երկրում, եթե չհաղթենք այս ընտրություններում: Չեմ կարծում, որ կունենաք ևս մեկ ընտրություն: Հիշե՛ք նոյեմբերի 5-ը։ Կարծում եմ, որ այն կլինի մեր երկրի պատմության ամենակարևոր ամսաթիվը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Անցած շաբաթ-կիրակի ամերիկյան լրատվամիջոցները ուշադրության կենտրոնում են պահել նաև Սպիտակ տան ներկայիս ղեկավարին, թե դրամահավաքի նրա արշավը մոտեցել է նպատակային կետին, և այժմ Բայդենն ունի մոտ 155 միլիոն դոլար կանխիկ գումար, որից 53 միլիոնը հավաքվել է միայն փետրվարին։

Տեղեկությունը հրապարակվեց, երբ Բայդենը կիրակի նախապատրաստվում էր նախաճաշի ԱՄՆ կաթոլիկ համայնքի առաջնորդների հետ՝ նշելու Սուրբ Պատրիկի օրը: Ջոն Քենեդիից հետո՝ ԱՄՆ պատմության ընթացքում Ջո Բայդենը երկրորդ կաթոլիկ նախագահն է։

XS
SM
MD
LG