Մատչելի հղումներ

Բայդենն ու Թրամփը նախընտրական քարոզարշավի մեջ են


Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն

Ֆլորիդայում սպասվող դրամահավաք-միջոցառման արդյունքում ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը մտադիր է լրացնել ֆինանսական բացը, որն առկա է Բայդենի նախընտրական միջոցների հետ համեմատ։ Ամերիկացի ընտրողներն ուշիուշով հետևում են երկու թեկնածուների նախընտրական գործողություններին։

ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կկարողանա իր նախընտրական արշավի համար ժողովել շուրջ 33 միլիոն դոլար՝ ապրիլի 6-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում կայանալիք դրամահավաք-միջոցառմանը: Ցայսօր, Թրամփի նախընտրական կանխիկ գումարները զիջում են մրցակցի՝ Սպիտակ տան ներկայիս ղեկավար, ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատների փաստացի թեկնածու Ջո Բայդենի տրամադրության ներքո եղած միջոցներին։

Օրինակ, ընդամենը մեկ օրում՝ անցած հինգշաբթի, ԱՄՆ նախկին, դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի և Բիլ Քլինթոնի հետ միասին Բայդենի նախընտրական թիմը կարողացավ հավաքել մոտ 26 միլիոն դոլար։

«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է ամերիացի ընտրողներից, թե ինչ են մտածում դրամահավաքի ուղղությամբ թեկնածուների ջանքերի վերաբերյալ:

Բայդենն ու Թրամփը նախընտրական քարոզարշավի մեջ են
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

Բիլ ներկայացած տղամարդն ասում է. «Կարծում եմ, գումար անհրաժեշտ է գովազդի, ճամփորդության և նման բաների համար: [Այդուհանդերձ], ինձ անհասկանալի է, թե որտեղ է գնում ողջ գումարը»:

Մեկ այլ ընտրող Ջեքսոն Թինքերը նշում է․ «Երկու կողմից էլ չափազանց մեծ գումարներ են ծախսվում ընտրությունների վրա։ Կարծում եմ, պետք է սահմանափակել այդ ծախսերը»:

Հանրությանն ուղղված թեկնածուների ուղերձները և ռազմավարությունները հղկման կարիք ունեն՝ ասում է ուսանող Դանա Բոգսը. «Ինձ համար գործողություններն ավելի կարևոր են, քան քարոզարշավը»:

Անցած շաբաթ Նյու Յորք այցելության ժամանակ Թրամփը կենտրոնացավ հանցավորության դեմ պայքարի կարևորության վրա։ Ակնկալվում է, որ ԱՄՆ նախկին նախագահն առաջիկա օրերին հանրահավաքներ կանցկացնի Միչիգանում և Վիսկոնսինում:

Իր հերթին՝ Բայդենը լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կայցելի Բալթիմոր, ուր նախորդ շաբաթ բեռնատար նավի բախվելու հետևանքով փլուզվել էր «Ֆրենսիս Սքոթ Քի» կամուրջը՝ հանգեցնելով 6 հոգու մահվան:

Մերիլենդի նահանգապետ Ուես Մուրը վթարն անվանել է «համապետական տնտեսական աղետ», քանի որ վթարի հետևանքով կարող են խաթարվել մատակարարման կարևոր ուղիները:

«Հարկավոր է, որ մարդիկ գործեն երկու կուսակցությունների միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, որպեսզի արագ վերականգնենք կորսվածը, քանզի Բալթիմորի նավահանգիստը կարևոր դեր ունի մեր տնտեսական աճի համար»,- հայտարարել է նահանգապետը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 60 միլիոն դոլարի անհապաղ օգնություն է հաստատել կամրջի վերականգնման համար, և ակնկալվում է, որ վերականգնման ծախսերի մեծ մասը կհոգա հենց Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը:

XS
SM
MD
LG