Նավթի համաշխարհային գները երեքշաբթի օրը գրանցեցին աճ, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները արգելելու է ռուսական էներգակիրների ներկրումը: Քայլ, որը կարող է որոշիչ դեր ունենալ Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգին պատժելու գործում: