Մատչելի հղումներ

Ուկրաինայում սպասում են, թե երբ է պատերազմի ստվերը գնալու հեռու


Դիվանագիտությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հասել է տենդային աստիճանի, երբ Սպիտակ տունը Ռուսաստանի առաջնորդին առաջարկում է երկու ընտրություն. ներխուժում Ուկրաինա՝ կործանարար հետևանքներով. կամ բանակցային խաղաղություն, ինչը Պուտինը համարում է նվաստացուցիչ զիջումներ: Ո՞րն է հաջորդ քայլը:

Ջո Բայդենի ու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև բարձր մակարդակի լարված բանակցություններից հետո մնում է շատ մեծ ու մտահոգիչ մի հարց: Եվ այդ հարցն այն է, որ ոչ ոք չգիտի, թե որն է լինելու նախագահ Պուտինի հաջորդ քայլը:

Ինչպես Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան-Փիեռն է ասել, ‘’ներխուժումը կարող է սկսվել ամեն պահի: Մենք չենք մեկնաբանի մեր հետախուզական տեղեկատվության որևէ մանրամասն, սակայն կարող ենք ասել, որ ըստ այդ տեղեկատվության, հարձակումը կարող է սկսվել այս շաբաթ’’:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին երկուշաբթի օրն ասաց, թե իրենց տեղեկացրել են, որ փետրվարի 16-ը կարող է լինել ներխուժման օր: ‘’Սակայն մենք այն դարձնելու ենք ազգային միասնության օր: Եվ մենք մեր միասնությունը ցույց կտանք ողջ աշխարհին», ասել է նա։

Վիլսոնի կենտրոնի Քեննանի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ուիլ Փոմերանցը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Պուտինը դժվար թե նահանջի:

«Ես իրականում չեմ տեսնում տեղ` Պուտինի նահանջի համար, քանի որ նա շատ բան է դրել վտանգի տակ այս ճգնաժամի ընթացքում: Եվ նահանջելն ու իր խոսքից հետ կանգնելը Պուտինի ռազմավարությունը չէ», ասում է վերլուծաբանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Պուտինին ասել է, որ Ռուսաստանը պետք է մնա բանակցություններում։ ‘’Մեր փաստարկները ներկայացնելու հնարավորությունները սպառված չեն’’, ասել է Լավրովը:

Բայդենն ասում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջ են շարժվում նույն ուղղությամբ, ինչի արդյունքում Ռուսաստանը կկանգնի կոշտ պատժամիջոցներ բեռի տակ, եթե ի վերջո որոշի իրականացնել ներխուժում:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի ցրտաշունչ մայրաքաղաքում տիրող տրամադրություններին, պետք է ասել, որ սուրբ Վալենտինի օրը մարդիկ այստեղ փորձում են վանել վախը, եւ հուսով են, որ պատերազմի ստվերը շուտով իրենցից կգնա հեռու:

XS
SM
MD
LG