ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները նախազգուշացնում են, որ պատերազմական գործողություններ կարող են սկսվել արդեն այս շաբաթ: Վերջին հույսը դիվանագիտական վերջին ջանքերն են:
Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումից վեց ամիս անց, ամերիկացի օրենսդիրները չունեն Աֆղանստանի տնտեսությանն աջակցելու լուրջ հնարավորություններ, այնպես, որպեսզի դրանից չօգտվի թալիբների կառավարությունը: Բայց կա այս ժողովրդին օգնելու մեծ ցանկություն:
Նախագահ Ջո Բայդենը կոչ է անում ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան, քանի որ Ռուսաստանի ռազմական կուտակումների պատճառով լարվածությունը շարունակում է սրվել:
«Մենք հստակորեն դասակարգել ենք այդ հետևանքները, որոնք ներառում են տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ, արտահանման վերահսկում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել զարգացնել Ուկրաինայի պաշտպանական կարողությունները", ասել է Բլինքենը:
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայից չորեքշաբթի օրը ստացված ռազմական առաքումների համար, երբ լարվածությունը ռուս-ուկրաինական սահմանին շարունակում է մնալ սուր:
Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանամերձ շրջաններում մարդիկ ապրում են անցած պատերազմի հիշողություններով ու նոր, հավանական պատերազմի նկատմամբ վախով ու այն սկսվելու մտավախությամբ:
Կան նախանշաններ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է խուսափել Ուկրաինայի շուրջ ճգնաժամի էսկալացիայից և ինչ-որ կերպ կարգավորել իրավիճակը Արևմուտքի հետ:
Ուկրաինացի զինվորականները նշում են, որ Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանին հրետանային հարձակումների թիվը նվազել է, թեև Մոսկվան շարունակում է զանգվածային զորքերի կուտակումներն իր սահմանի ներսում:
Նախագահ Ջո Բայդենն ասում է, որ ինքը և Գերմանիայի նոր կանցլերն Ուկրաինայի շուրջ զարգացող իրադարձությունների հարցում ունեն նույն մոտեցումներն ու կարծիքը: Երկու առաջնորդները երկուշաբթի օրն անցկացրել են միմյանց հետ առաջին հանդիպումը:
Նա հերքել է նաեւ այն տեղեկությունները, որոնց համաձայն այս պատմուտթյունը սկսվելուց հետո ինքը «անհետացել էր հասարակության ուշադրությունից:
բեռնել ավելին