Միլիարդավոր դոլարներ, միլիոնավոր զբոսաշրջիկներ, հազարավոր մարզիկներ ու անվտանգության ուժեր. այս թվերը վերաբերում են Փարիզի օլիմպիական խաղերին: Ճի՛շտ հարյուր տարի անց Ֆրանսիայի շքեղ մայրաքաղաքը վերստին հյուրընկալում է ամառային օլիմպիական խաղերը, որոնց նախապատրաստությունը դյուրին չանցավ։