Մատչելի հղումներ

Թրամփը թեթև վնասվածքներ է ստացել իր հանրահավաքում հնչած կրակոցներից


Կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որը գտնվում է Փիթսբուրգի մոտ։ Դեպքի վայրում արված տեսանյութում Թրամփի դեմքին արյուն է երևում: Նա տարհանվել է ապահով վայր։
Կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որը գտնվում է Փիթսբուրգի մոտ։ Դեպքի վայրում արված տեսանյութում Թրամփի դեմքին արյուն է երևում: Նա տարհանվել է ապահով վայր։

45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հոսպիտալացվել է: Նրա մասնակցությամբ նախընտրական հանրահավաքում հրաձգության դեպքը հետաքննվում է որպես հնարավոր մահափորձ։

Կրակոցներ են հնչել Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում, որը գտնվում է Փիթսբուրգի մոտ։ Դեպքի վայրում արված տեսանյութում Թրամփի դեմքին արյուն է երևում: Նա տարհանվել է ապահով վայր։

Կրակողը մահացել է, ասել է Բաթլեր շրջանի շրջանային դատախազ Ռիչարդ Ա. Գոլդինգերը: Հետաքննությունների դաշնային բյուրոն կիրակի վաղ առավոտյան բացահայտել է հրաձիգի անունը: Դա 20-ամյա Մեթյու Քրուքսին է, ով կասկածվում է շաբաթ օրը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ, որը վերջին տասնամյակների ամերիկյան քաղաքական կյանքում բռնության ամենահայտնի գործողություններից մեկն է:

Իրավապահները կարճ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Քրուքսը Փենսիլվանիայի Բեթել Պարկ բնաավայրից է, որը հանրահավաքի վայրից մոտ մեկ ժամ մեքենայով հեռավորության վրա է:

Հայտարարության մեջ այլ մանրամասներ չեն հաղորդվում Քրուքսի մասին, ով, ականատեսների վկայությամբ, ավտոմատացված հրացանով կրակ է բացել հանրահավաքի անցկացման վայրի մոտ գտնվող տանիքից և դրա հետևանքով սպանվել իրավապահների կողմից:

Հետաքննությունների դաշնային բյուրոն ասել է, որ միջադեպի հետ կապված «ակտիվ և շարունակական հետաքննություն» է իրականացվում՝ նշելով, որ ցանկացած ոք, ով տեղեկություն ունի, պետք է անհապաղ դիմի իշխանություններին:

Փենսիլվանիա նահանգի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը ծանր վիրավորվել են:

Թրամփի նախընտրական շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ նախկին նախագահին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել։

«Նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնում իրավապահ մարմիններին և առաջին արձագանքողներին այս նողկալի արարքի ժամանակ նրանց արագ գործողությունների համար», - ասել է Թրամփի խոսնակ Սթիվեն Չենգը: «Նա վիճակը լավ է գնահատվում տեղի բուժհաստատությունում»:

Գաղտնի ծառայության խոսնակ Էնթոնի Գուլիելմին հայտարարություն է տարածել X-ին. «Գաղտնի ծառայությունը պաշտպանական միջոցառումներ է իրականացրել, և նախկին նախագահը ապահով է: «Սա Գաղտնի ծառայության ակտիվ հետաքննություն է, և լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի, երբ հասանելի լինի»:

Թրամփի հանրապետական կողմնակիցները անմիջապես արձագանքեցին:

Օհայո նահանգի սենատոր Ջ.Դ. Վենսը, ով համարվում է փոխնախագահի թեկնածու, գրել է X-ում. «Հուսով եմ, որ ամեն ինչ լավ է»:

Մեկ այլ հանրապետական՝ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, սոցիալական ցանցերում գրել է. «Աստված պաշտպանեց նախագահ Թրամփին»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցած վերլուծաբանները կարծում են, որ միջադեպը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

«Աշխարհն այսօր փոխվել է», - ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Քեյսի Բուրգաթը: «Նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձը խորը հետևանքներ կունենա ոչ միայն այս ընտրությունների, այլև ամերիկյան քաղաքականության վրա ավելի լայն համատեքստում։»

«Այս միջադեպն էլ ավելի կխորացնի կուսակցական տարաձայնությունները և նաև քննադատական երկխոսություն կառաջացնի ժամանակակից ամերիկյան քաղաքականության մեջ քաղաքական դիսկուրսի և բռնության վերաբերյալ», - ավելացրեց նա: «Կլինեն կուսակցական մեղադրանքներ այն մասին, թե ինչպես և ինչու է դա տեղի ունեցել, բայց քաղաքական սպեկտրում մենք իրավացիորեն կլսենք ցանկացած քաղաքական բռնության միասնական մերժում: Ես կարող եմ միայն հուսալ, որ դա տեղի կունենա»:

Իր հերթին, Սպիտակ տունը հայտնեց, որ տեղի է ունեցել Բայդեն-Թրամփ հեռախոսազրույցը:

«Նախագահ Բայդենն այսօր երեկոյան զրուցել է նախկին նախագահ Թրամփի հետ։ Նախագահը զրուցել է նաև Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոյի և Բաթլերի քաղաքապետ Բոբ Դենդոյի հետ։

Նախագահն այսօր երեկոյան վերադառնում է Վաշինգտոն: Վաղը առավոտյան Սպիտակ տանը նա թարմացված տեղեկություն կստանա Ներքին անվտանգության նախարարության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներից»:

Երեկոյան Նախագահ Բայդենը նաև խորհրդակցություն է անցկացրել իրավիճակի վերաբերյալ, որին մասնակցել են տարբեր ուժային կառույցների ղեկավարներ ու իրավապահներ, ինչպես նաև ազգային անվտանգության գծով վարչակազմի անդամներ:

XS
SM
MD
LG