Բելգրադի դատարաններից մեկը որոշում է ընդունել պատերազմի հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Ռատկո Մլադիչին հանձնել Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին:
Մինչ ուրբաթ օրը դատարան վերադառնալը, Մլադիչին այցելել է իր որդին, որին հայտնել է, թե Բոսնիական պատերազմի ընթացքում չի կատարել այն հանցագործությունները, որոնց մեջ մեղադրում են իրեն:
Մլադիչի որդին կարծիք է հայտնել, որի համաձայն իր հայրը վատառողջ է և չի կարող տեղափոխվել Հաագա:
Սերբիայի դատարանը ճշտելու է, արդյոք Մլադիչին Հաագա տեղափոխելու համար կատարված են բոլոր պայմանները: Երկրի իշխանությունների համաձայն, գործընթացը տևելու է մոտ մեկ շաբաթ:
Սերբիայի դաշնակից Ռուսաստանը Մլադիչի նկատմամբ ազնիվ և անկողմնակալ դատավարություն անցկացնելու կոչ է արել: