Մատչելի հղումներ

Նիդերլանդների դատարանը վճիռ է ընդունել` հօգուտ Սրեբրենիցայի ջարդի զոհերի


Նիդերլանդների վերաքննիչ դատարանի համաձայն Նիդերլանդների պետությունը պատասխանատվություն է կրում 1995 թվականին Բոսնիայի արևելքում գտնվող Սրեբրենիցա քաղաքում մահմեդականների դեմ իրականացված ջարդի ընթացքում բոսնիացի երեք մահմեդականի մահվան համար:

Դատարանի համաձայն, ՄԱԿ-ի կազմում գործող հոլանդական ուժերը, որոնք այն ժամանակ իրականացնում էին տարածքի` որպես ՄԱԿ-ի «ապահովության գոտու» պաշտպանության առաքելությունը, բավարար ջանքեր չեն գործադրել` Բոսնիայի մահմեդական բնակչությանը պաշտպանելու համար:

Դատարանի որոշման համաձայն, Նիդերլանդների զինծառայողները «այդ մարդկանց հանձնել են» բոսնիացի սերբերի բանակին:

Դատավճիռը Նիդերլանդների կառավարությանը պարտավորեցրել է դրամական փոխհատուցում տրամադրել երեք զոհվածների ընտանիքներին, սակայն գումարի չափի մասին որևէ հաղորդագրություն չի ներկայացվել:

XS
SM
MD
LG