Միավորված ազգերի կազմակերպության պատերազմի հանցագործությունների դատարանը 27 տարվա ազատազրկման է դատապարտել Սերբիայի բանակի գլխավոր շտաբի նախկին պետին՝ նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո Բոսնիայում և Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ժամանակ իր մասնակցությանը վերաբերող մեղադրանքներով:
Հաագայի դատարանը դատապարտել է նախկին գեներալ Մոմչիլո Պերիշիչին մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով՝ 1992-ից 1995-ն ընկած ժամանակահատվածում Բոսնիայում և Խորվաթիայում պատերազմող, այս ժամանակահատվածում Սարաևոյի պաշարումն իրականացրած և 1995 թվականին Բոսնիայի արևելյան Սրեբրենիցա բնակավայրի մոտակայքում մահմեդական 8 հազար տղամարդկանց և տղաների սպանդն իրագործած սերբ ապստամբներին օժանդակելու համար:
Դատավորները սակայն Պերիշիչից հանել են Բոսնիայի սերբերի բանակի կողմից իրագործված վայրագությունների համար անմիջականորեն պատասխանատու լինելու մեղադրանքները: