Մատչելի հղումներ

Սերբիայում ձերբակալվել է Գորան Հաջիչը


Գորան Հաջիչ (արխիվային լուսանկար)
Գորան Հաջիչ (արխիվային լուսանկար)

Սերբիայում ձերբակալվել է Նախկին Հարավսլավիայի գործերով ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանի կողմից որոնվող վերջին կասկածյալ Գորան Հաջիչը։

Սերբիայի պաշտոնատար անձանցից մեկը չորեքշաբթի օրը հայտնել է 1990-ականներին Խորվաթիայի սերբերի առաջնորդի ձերբակալության մասին, սակայն չի հայտնել որևէ այլ մանրամասն։

Հաջիչը փախուստի է դիմել 2004 թվականին իրեն պատերազմի և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Նրան մեղադրում են ազգությամբ ոչ սերբ հարյուրավոր մարդկանց սպանությունների և հազարավոր մարդկանց արտաքսման մեջ։

Հաջիչի ձերբակալությունն իրականացվել է մայիս ամսին բոսնիացի սերբերի ռազմական ղեկավար Ռատկո Մլադիչի ձերբակալությունից ընդամենը մի քանի շաբաթ անց։ Մլադիչը, Սրեբրենիցայի ջարդը կազմակերպելու և 44 ամվա ընթացքում Բոսնիայի մայրաքաղաք Սարաևոյի 10 հազար մարդու մահվան պատճառ դարձած պաշարումը կազմակերպելու համար, կարող է դատապարտվել ցմահ բանտարկության։

Այս ամսվա սկզբին, երբ Հաագայում պատերազմի հանցագործություններով դատարանում Մլադիչը դատավորներին ուղղված վիրավորանքներ արտասանեց և հրաժարվեց դատարանին իրեն ներկայացվող 11 մեղադրանքով որևէ բացատրություն ներկայացնելուց, դատավորը Մլադիչի փոխարեն ստիպված է եղել նրան մեղավոր չճանաչելու հայտարարությամբ հանդես գալ։

XS
SM
MD
LG