Մատչելի հղումներ

Սերբիայում ձերբակալվել է Ռատկո Մլադիչը


Սերբիայում ձերբակալվել է Հարավսլավիայի փլուզումից հետո տեղի ունեցած պատերազմի ժամանակ բոսնիացի սերբերի ուժերի հրամանատար Ռատկո Մլադիչը, որը մեղադրվում է պատերազմի հանցագործություններ կատարելու մեջ և երկար տարիներ եղել է փախուստի մեջ:

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը` հավելելով, որ ընթացքում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին Մլադիչին հանձնելու գործընթացը:

Տադիչը նշել է, որ Մլադիչի ձերբակալությամբ փակվել է Սերբիայի նորագույն պատմության ևս մեկ էջ: Նա խոստացել է նաև, որ անցկացվելու է հետաքննություն, որը նպատակ է հետապնդելու պարզել, թե ինչու են 69-ամյա ռազմական նախկին առաջնորդին որոնողական աշխատանքները տևել 16 տարի:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը «Սերբիայի և միջազգային արդարադատության համար կարևոր առաջխաղացում» է անվանել Մլադիչի ձերբակալությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, թե Բոսնիայի սերբերի ռազմական նախկին առաջնորդի ձերբակալությունը «վերջապես արդարադատությունն իրականացնելու հնարավորություն կընձեռի»:

Միացյալ Նահանգները նույնպես ողջունել է Մլադիչի ձերբակալության մասին լուրերը: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ նա անհապաղ կփոխանցվի Հաագայում գտնվող ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:

Նմանատիպ

XS
SM
MD
LG