Հաագայում պատերազմական հանցագործությունների դատախազները հայտարարել են, թե Սերբիայից ստացել են բոսնիացի-սերբ փախստական, հրամանատար Ռադկո Մլադիչի օրագրերը պարունակող մի ծանրոց, որը Սերբիան ցանկանում է օգտագործել որպես վկայություն։ Օրագրերը հայտնաբերվել էին այս տարվա սկզբներին Բելգրադում, Մլադիչի կնոջ բնակարանում։
Դատախազները չեն բացահայտել օրագրերի բովանդակությունը, սակայն պատերազմական հանցագործությունների դատարանին խնդրել են, որ արտոնի դրանց օգտագործումը Ռադկո Մլադիչի նախկին ղեկավար եւ պատերազմի տարիներին Սերբիայի առաջնորդ Ռադովան Կարադիչի շարունակվող դատավարության ընթացքում։
Կարադիչին այժմ դատում են 1995 թվականին ավարտված Բոսնիայի պատերազմում բոսնիացի-սերբերի գործած ոճրագործությունները ղեկավարելու մեղադրանքով։
Միաժամանակ, դատարանը ազատ է արձակել մակեդոնացի, ներքին գործոց երբեմնի նախարար Լյուբե Բոսկոսկիին, ով մեղադրվել էր 2001 թվականին ալբանացիներով բնակեցված մի գյուղի վրա մահաբեր հարձակումներ գործած իր ստորադասներին անպատիժ թողնելու մեջ։