Մատչելի հղումներ

Փաստաբանը Մլադիչին Հաագայի դատարանին փոխանցելու դեմ միջնորդություն է ներկայացնել


Փաստաբանը Մլադիչին Հաագայի դատարանին փոխանցելու դեմ միջնորդություն է ներկայացնել
Փաստաբանը Մլադիչին Հաագայի դատարանին փոխանցելու դեմ միջնորդություն է ներկայացնել

Ռատկո Մլադիչի փաստաբանը Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանին նրան հանձնելու դեմ միջնորդություն է ներկայացրել։

Փաստաբան Միլոս Սալիչը հայտնել է, որ այս միջնորդությունը փոստով ուղարկվել է երկուշաբթի օրը։ Նրա համաձայն, առնվազն երկու անգամ սրտի կաթված տարած 69-ամյա Մլադիչի առողջական վիճակն այնքան ծանր է, որ կարող է չապրել նույնիսկ մինչև դատավարության սկիզբը։ Սպասվում է, որ Հաագայի դատարանում Մլադիչին կներկայացվեն մարդկության դեմ հանցագործություններ, ներառյալ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքներ։

Սերբիայի պատերազմի հանցագործությունների գծով մեղադրողի տեղակալ Բրունո Վեկարիչը սակայն հայտնել է, որ միջնորդությունը փաստաբանների կողմից կիրառվող հետաձգման մարտավարություն է, և ոչինչ չպետք է հետաձգի Մլադիչի հանձնումը։ Արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց համաձայն, Մլադիչը կարող է Հաագա ուղարկվել գալիք չորս օրվա ընթացքում։

Բելգրադի դատարանն ուրբաթ օրը կայացրել է բոսնիացի սերբերի հրամանատարի առողջ լինելու և Հաագայի դատարանին հանձնելու մասին որոշում։

Մլադիչի մոտ 10 000 կողմնակից կիրակի օրը Մլադիչի ձերբակալության դեմ բողոքի ցույց են անցկացրել Բելգրադում։ Ցույցի ժամանակ բռնկված բռնությունների ընթացքում ցուցարարները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվածքներ է ստացել 43 մարդ, ձերբակալվել ցույցի մոտ 180 մասնակից։

Բողոքի մեկ այլ ցույց անցկացվել է Մլադիչի ծննդավայր Կալինովիկ բնակավայրում, որը գտնվում է Բոսնիա-Հերցեգովինայի հարավ-արևելքում։ Մոտ 3 000 ցուցարարների շարքում եղել են բոսնիացի սերբ նախկին մարտիկներ։

XS
SM
MD
LG