Բոսնիայի սերբերի զինված ուժերի նախկին հրամանատարըՌատկո Մլադիչը նախատեսում է բոյկոտել Հաագայում գտնվող ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների դատարանի երկուշաբթի օրը կայանալիք նիստը։
Մլադիչի իրավաբաններից մեկը կիրակի օրը հայտնել է, որ հրաժարվում է կանգնել դատարանի առջև, քանի որ դատարանը դեռևս հավանության չի արժանացրել իրեն պաշտպանող փաստաբանների խմբի կազմը։
Դատարանը Մլադիչի հայտարարությանը պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի ներկայացրել։