Պատերազմական հանցագործություններով զբաղվող Հաագայի դատարանը բոսնիացի երկու սերբերի մեղավոր է ճանաչել ցեղասպանության գործողությունների մեջ եւ նրանց դատապարտել է ցմահ բանտարկության՝ 1995 թվականին, Սրեբրենիցայում մահմեդական հազարավոր տղամարդկանց սպանության համար։
Հաագայի դատարանը բոսնիացի մեկ այլ սերբի էլ դատապարտել է 35 տարվա բանտարկության՝ ցեղասպանության գործողություններ հրահրելու եւ դրանց աջակցելու մեղադրանքով։
Բոսնիացի սերբ Վուջադին Պոպովիչն ու Լյուբիա Բիերան անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներ են եղել Բոսնիայի սերբական զինյալ ուժերում, ովքեր կռվել են մահմեդական եւ ՄԱԿ-ի զինված ուժերի դեմ Սրեբրենիցայում։ Զինվորական պաշտոնյա Դրագո Նիկոլիչը եղել է զինվորական մի գումարտակի անվտանգության հրամանատարը։
Մոտ 8000 մահմեդական տղամարդկանց սպանությունը Սրեբրենիցայի մոտ գտնվող տարբեր շրջաններում նկատվում է Եվրոպայում Երկրորդ Համաշխարհային պատերազմից ի վեր իրագործված վատթարագույն զանգվածային սպանությունը։