Մատչելի հղումներ

Մլադիչը գուցե թաքնվում է Սերբիայի տարածքից դուրս


Մլադիչը գուցե թաքնվում է Սերբիայի տարածքից դուրս
Մլադիչը գուցե թաքնվում է Սերբիայի տարածքից դուրս

Նախկին Հարավսլավիայում կատարված ռազմական հանցագործությունների գործով ՄԱԿ-ի դատախազն առաջին անգամ հայտնել է, որ Ռատկո Մլադիչը գուցե թաքնվում է Սերբիայի տարածքից դուրս:

Դատախազ Սերժ Բրամերցը երկուշաբթի օրը ելույթ է ունեցել Բելգրադում` հաջորդ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռազմական հանցագործների որոնման գործում Սերբիայի կողմից համագործակցելու մասին ներկայացվելիք հաշվետվության հրապարակման նախօրեին:

Այս հարցի շուրջ ԵՄ-ի հետ Սերբիայի համագործակցությունը ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունները սկսելու հիմնական նախապայմաններից մեկն էր:

Բրամերցը հայտնել է, որ այս տարվա սկզբին դիմել է Սերբիային` Մլադիչի որոնման աշխատանքներին ավելի մեծ ռեսուրսներ տրամադրելու և նրա մատակարարման ցանցի վրա կենտրոնանալու խնդրանքով: Նրա համաձայն, ակնհայտ է, որ «այլ անձինք օժանդակություն են տրամադրում» Մլադիչին:

Բոսնիայում պատերազմի ժամանակ սերբական ուժերի հրամանատարը մեղադրվում է Սրեբրենիցայում 1995 թվականին մահմեդական 8 հազար տղամարդկանց և երեխաների ցեղասպանության և 1992-ից մինչև 1995 թվականները Սարաևոյի պաշարումն իրականացնելու մեջ:

XS
SM
MD
LG