Պակիստանը շուտով կարող է Միացյալ Նահանգներին տրամադրել Օսամա բին Լադենի երեք կանանց հարցաքննելու հնարավորություն:
Պակիստանի իշխանությունները մայիսի 2-ից կալանքի տակ են վերցրել բին Լադենի կանանց, որոնք գտնվել են նույն վայրում, որտեղ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի հատուկ ջոկատի կողմից իրականացվել է ահաբեկչի վերացման գործողությունը:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, տեղեկությունները, որոնք հնարավոր կլինի ձեռք բերել նրանց հարցաքննելու արդյունքում, բին Լադենի թաքստոցից առգրավված նյութերի հետ մեկտեղ, թույլ կտան հայտնաբերել կարևոր մանրամասներ «ալ-Քաիդա»-ի ցանցի գործունեության մասին:
Պակիստանի արտգործնախարարությունը երեքշաբթի հայտնել է, թե ԱՄՆ-ը բին Լադենի մերձավորներին հարցաքննելու վերաբերյալ պաշտոնական դիմում դեռևս չի ներկայացրել: