Մատչելի հղումներ

Բին Լադենի մատյանում հայտնաբերվել են ահաբեկչական ապագա հարձակումների ծրագրերը


Բին Լադենի մատյանում հայտնաբերվել են ահաբեկչական ապագա հարձակումների ծրագրերը
Բին Լադենի մատյանում հայտնաբերվել են ահաբեկչական ապագա հարձակումների ծրագրերը

Օսամա բին Լադենի մատյանում հայտնաբերվել են ահաբեկչական ապագա հարձակումների ծրագրեր, ինչպես նաև այլ ահաբեկիչների հետ հաղորդակցվելու մասին վկայող գրառումներ։

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք գաղտնիության պայմանով հայտնել են, որ մատյանում մանրամասնած են ահաբեկիչների ցանցի գործունեության սկզբունքները, ապագա թիրախները և դրանք խոցելու միջոցները։ Դրանում ընդգրկված են ԱՄՆ-ի երկաթուղային համակարգում հարձակումների ծրագրերը, ինչպես նաև ՝՝Միացյալ Նահանգների վրա հարձակումներ կատարելու կարևորությունը՛՛։

«Արաբական թերակղզում ալ-Քաիդա» կազմակերպության առաջնորդը նախազգուշացրել է բին Լադենի սպանության համար Միացյալ Նահանգների նկատմամբ վրեժխնդիր լինելու մասին։

Համացանցում չորեքշաբթի օրը հրապարակված հայտարարության համաձայն, Եմենից գործող ահաբեկչական կազմակերպության առաջնորդն ասել է, որ «Ամերիկան չպետք է մտածի, թե բին Լադենի մահվամբ ամեն ինչ լուծված է», և զգուշացրել է, թե «գալիքն ավելի մեծ ու սարսափելի է լինելու»։

XS
SM
MD
LG