Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն քննադատել է Միացյալ Նահանգների հատուկ ուժերի կողմից Օսամա բին Լադենի դեմ ուղղված գործողությունը` շեշտելով, որ ԱՄՆ-ի հատուկ ուժերը սպանել են նրան՝ ընտանիքի աչքի առջև:
Այս հայտարարությամբ Կաստրոն հանդես է եկել պետական լրատվամիջոցներով հինգշաբթի օրը տարածված ակնարկում` հավելելով, որ Պակիստանում բին Լադենի թաքստոցի վրա հարձակում իրականացնելով, խախտվել են այս պետության օրենքները և վիրավորանք է հասցվել երկրի արժանապատվությանը:
Կաստրոն նշել է, որ, չնայած քաղաքացիական հակասությունների, ինքը միասնություն է արտահայտել Միացյալ Նահանգների հետ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո:
Կաստրոն ասել է նաև, որ բին Լադենի սպանության և ծովում թաղելու հանգամանքները աշխարհի ամենավտանգավոր ահաբեկչին դարձրել են «է՛լ ավելի վտանգավոր»: