Պակիստանի բնակիչներից մեկի «Twitter»-ի հաշիվը անսպասելիորեն տասնյակ հազարավոր նոր հետևորդներ է ձեռք բերել` բին Լադենի թաքստոցի վրա կատարված հարձակման մասին ակամա ուղիղ հաղորդագրություն տրամադրելուց հետո:
Մասնագիտությամբ համակարգչային ծրագրավորող Սոհայիբ Աթհարը երկուշաբթի առավոտյան կայքում հաղորդագրություն է փակցրել, որոնում գրել է, թե ցանկանում է, որ Աբբոթթաբադ քաղաքի վրայով թռչող ուղղաթիռը «իսկույն հեռանա»: Այսուհետ ինքը հաղորդել է ուժգին պայթյունի մասին և հույս է հայտնել, որ «պայթյունը որևէ զարհուրելի իրադարձությունների սկիզբը չէ»:
Աթհարի «Twitter»-ի հաշվի հետևորդներից մեկը հետագայում կապել է նրա կողմից փակցված տեղեկությունները Օսամա բին Լադենի մահվան մասին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ելույթի հետ:
Ծրագրավորողը հետագայում գրել է, թե ինքը «Օսամայի վրա իրականացվող հարձակումը ուղիղ եթերում ակամա հաղորդած անձն է»: