«Ալ-Քաիդա»-ն հաստատել է խմբավորման առաջնորդ Օսամա բին Լադենի մահվան փաստը:
Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ-ի «SITE Intelligence» մոնիթորինգ իրականացնող կազմակերպությունը` վկայակոչելով զինյալների համացանցային կայքերում տեղադրված հայտարարությունները:
«Ալ-Քաիդա»-ն իր հայտարարությունում խոստացել է շարունակել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դեմ հարձակումների իրականացումն ինչպես ԱՄՆ-ում, այդպես էլ երկրի սահմաններից դուրս:
Ահաբեկչական խմբավորումը խոստացել է նաև շուտով հրապարակել ձայնային ուղերձը, որը բին Լադենը պատրաստել է իր մահվանից առաջ:
Բացի այդ, հայտարարությամբ Ալ Քաիդան Պակիստանի բնակիչներին հորդորել է պայքարել այս երկրի կառավարության դեմ` պայքարի միջոցով երկիրը «ամոթից ազատելու համար»: