Մատչելի հղումներ

Պակիստանի թալիբները պատասխանատվություն են ստանձնել ԱՄՆ-ի դիվանագիտական շարասյան վրա կատարված հարձակման համար

Պակիստանի թալիբները պատասխանատվություն են ստանձնել ԱՄՆ-ի դիվանագիտական շարասյան վրա երկրի հյուսիս-արևմտյան Փեշավար քաղաքում ուրբաթ օրը կատարված հարձակման համար:

Պակիստանի իշխանությունների համաձայն, զինյալները 50 կիլոգրամ պայթուցիկ նյութ պարունակող հեռահար կառավարվող ռումբ են գործարկել երկու մեքենայից բաղկացած շարասյան դեմ:

Ականատեսների համաձայն, պայթյունի ուժգնության պատճառով մեքենաներից մեկը դուրս է նետվել ճանապարհից` բախվելով ճանապարհի մոտակայքում գտնվող սյանը:

Հարձակման պատճառով զոհվել է մեկ անցորդ, վնասվածքներ է ստացել 11 մարդ:

ԱՄՆ-ի դեսպանության խոսնակ Ալբերտո Ռոդրիգեսը հայտնել է, որ դեսպանության երկու աշխատող թեթև վնասվածքներ են ստացել:

Թալիբների խոսնակի համաձայն, ռմբակոծության իրականացման միջոցով խմբավորումը վրեժխնդիր է լինում Օսամա բին Լադենի մահվան համար, և խոստանում նոր հարձակումներ:

Նմանատիպ

XS
SM
MD
LG